Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
---|---|---|---|
USD | 1 | 387.0 | -0.1 |
GBP | 1 | 507.7 | -6.3 |
EUR | 1 | 427.4 | -0.9 |
CHF | 1 | 455.2 | -1.1 |
RUB | 1 | 4.070 | -0.0 |
Հորդանանը գտնվում է Մերձավոր Արևելքում: Հնագույն Պետրա քաղաքը Մերձավոր Արևելքի թերևս ամենաազդեցիկ տեսարժան վայրն է, Հորդանանի գանձը: Վարդագույն ժայռերի մեջ գտնվող քաղաքում կան 800–ից ավել հուշարձաններ:
Զբոսաշրջիկներին կզարմացնի ու կհիացնի նաև Վադի Րամ անապատը: Ավազե անապատների մեջ վեր խոյացող կարմրա-շագանակագույն լեռների գույնը փոխվում է` կախված արևի դիրքից:
1-ին օր. Queen Alia օդանավակայան – Ամման
Դիմավորում Queen Alia միջազգային օդանավակայանում: Տեղափոխում և տեղավորում Ամման հյուրանոցում:
2-րդ օր. Ամման – շրջայց քաղաքում– Ջարաշ – Ամման
Նախաճաշ հյուրանոցում, այնուհետև էքսկուրսիոն տուր Ամմանի տեսարժան վայրերով (Հռոմեական թատրոն, Ցիտադել, թանգարան): Այցելություն թագավոր Հուսեյնի ավտոմեքենաների թանգարան: Գիշերակաց Ամմսն հյուրանոցում:
3-րդ օր. Ամման- Մադաբա- Նեբո լեռ- Շաուբեկ- Պետրա
Նախաճաշ: Ուղևորություն Մադաբաի Սուրբ Ջորջ եկեղեցի և հին խճանկարների դիտում: Նեբո լեռը. համարվում է, որ հենց այստեղ է կնքել իր մահկանացուն Մովսես մարգարեն, այստեղ էլ կանգնեցվել է տաճարն ու մենաստան: Ինչպես նաև այցելություն Շաուբեկ ամրոց: Պետրա. հավանաբար, ամենից մեծ տպավորությունը կստանաք Պետրայից: Գիշերակաց Պետրայում:
4-րդ օր. Պետրա
Տուր Պետրայի գլխավոր տաճար: Բեդուինների բնակավայր հանդիսացած այս քաղաքի գլխավոր տաճարում գտնվում է Իսիդա եգիպտական աստվածուհու քանդակը: Պետրա խոհանոցի ճաշատեսակների համտեսում: Գիշերակաց Պետրայում:
5-րդ օր. Պետրա- «փոքր Պետրա»
Էքսկուրսիոն տուր «փոքր Պետրա» , որը ունի շուրջ 9 000 տարվա պատմություն:
6-րդ օր. Պետրա- Վադի ռամ- Մեռյալ ծով
Նախաճաշաից հետո, ուղևորություն դեպի Վադի ռամ անապատ:
7-րդ օր. Մեռյալ ծով
Նախաճաշ: Ազատ օր:
8-րդ օր. Մեռյալ ծով- Queen Alia օդանավակայան
Տրանսֆեր Queen Alia միջազգային օդանավակայան: