Հայաստանում արդեն ավիափոխադրումներ են կիրականացնեն երկու ընկերություն` «Էյր Արմենիան» «SKY NET»-ը: Այսօր այս մասին ասուլիս էր հրավիրել «Հենարան» ակումբում: ՀԽ Ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ նման կերպ կարող է ազատականացվել ոլորտը և զարկ կտրվի ներքին ու արտաքին զբոսաշրջության զարգացմանը:
Ասուլիսին ներկա «SKY NET» ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը հայտնեց, որ ավիաընկերությունը ստեղծվել է 2011 թ.-ին, այժմ տիրապետում է սեփականության իրավունքով JetStreem 32 անգլիական արտադրության` 19 տեղանոց երկշարժիչային օդանավի: Ընկերությունը ավիափոխադրումներ կատարելու է ՀՀ տարածքում և մոտակա այլ ուղղություններով: «Մոտ ապագայում կիրականացվեն Երևան-Ղափան, Երևան-Ստեփանավան, Երևան-Գորիս ուղղություններով չվերթներ»,-ասաց նա: Բացի այդ «SKY NET»-ը պատրաստ է չվերթներ իրականացնել դեպի Բաթումի, Թբիլիսի և Իրան: Այս ուղղություններով տոմսքի արժեքը մոտ քառասուն հազար դրամ է լինելու, իսկ ՀՀ-ի տարածքում կհաշվի ըստ ուղևոնրների քանակի, ըստ թռիչքի տևողության. թռիչքային ժամի 1680 ԱՄՆ դոլար է:
Վարդանյանը տեղեկացրեց, որ մինչ այժմ իրականացվել է մեկ հարսանեկան թռիչք, և այս ուղղությամբ ևս իրենք աշխատանքներ տանելու են:
Վազգեն Սաֆարյանը հավելել է նաև, որ Ղափանի օդանավակայանը ամենայն հավանականությամբ մոտ ժամականերում կգործարկվի, Ջերմուկինն ու Ստեփանավանինը ևս: Իսկ Ստեփանակերտի օդանավակայանի դեպքում խնդիրը միայն քաղաքական է, տեխնիկական առումով խնդիր չկա: