• Հայերեն
  • Русский
  • English
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Նորություններ
  • Ավիատոմսեր
  • Գործընկերներ
  • Մալդիվյան կղզիներ
  • Մալթա
  • Հունաստան
  • Վենետիկ
  • Հայաստան
  • Մալդիվյան կղզիներ
  • Մավրիկիա
  • Դուբայ
  • Հորդանան
  • Եգիպտոս
  • Շրի-Լանկա
  • Իսրայել
  • Թուրքիա
  • Կիպրոս
  • Թայլանդ
  • Ինդոնեզիա
ԱնվանումՄիավորԱրժեք[AMD]Տ-մ
USD1384.2-0.2
GBP1524.4-0.7
EUR1452.5-0.8
CHF1484.1-0.9
RUB14.883-0.0
  • Սոց. փաթեթներ
  • Վիզա (Մուտքի արտոնագիր)
  • Դեսպանատներ ՀՀ-ում
  • ՀՀ դեսպանատներ
  • Ապահովագրություն
Նորություններ - Երևանում բացվել է Թուֆենկյան հյուրանոցը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ կայացել է <Թուֆենկյան ավանդական Երևան> հյուրանոցային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: 
Համալիրի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և համալիրի սեփականատեր, գործարար Ջեյմս Թուֆենկյանին:

Հանրապետության նախագահը Երևանի քաղաքապետի և մյուս ներկաների ուղեկցությամբ շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան և հին ավանդական ոճով կառուցված հյուրանոցի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին:

<Թուֆենկյան ավանդական Երևան> hյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներին մասնակցություն են ունեցել հայ և ամերիկացի հայտնի ճարտարապետներ և դիզայներներ: Հյուրանոցը կառուցվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի երևանյան  ճարտարապետությանը հատուկ  ոճով: 

 

Այն միաժամանակ կարող է հյուրընկալել 200 անձի` առաջարկելով հարմարավետ ու ինքնատիպ 85 համարներից մեկը: Ի դեպ, նորաբաց հյուրանոցը <Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ> ծրագրի շրջանակում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևան քաղաքի զարգացման ծրագրերում առանձնակի կարևորված են նաև զբոսաշրջության խթանմանն ուղղված աշխատանքները:

 

<Մասնագետների հավաստմամբ` Հայաստան այցելող զբոսաշրջիկները նվազագույնը 2-3 օր անցկացնում են Երևանում: Այսօր մայրաքաղաքում գործում են 50-ից ավելի հյուրանոցներ, սակայն դրանց կարիքը Երևանում դեռ կա: Եթե համեմատական տանենք 2010-2011 թվականների վիճակագրական տվյալների միջև, ապա կնկատենք, որ ամեն տարի Երևան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 100 հազարով, և ես հույս ունեմ, որ նրանց թիվը կավելանա նաև հյուրանոցային ծառայությունների մակարդակի բարձրացման շնորհիվ>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

(+374 10) 58 52 57 (+374 99) 13 00 73
Design & Development by Atalyan studio LLC