Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
---|---|---|---|
USD | 1 | 397.7 | 0.56 |
GBP | 1 | 484.7 | 2.74 |
EUR | 1 | 408.0 | 2.96 |
CHF | 1 | 434.2 | 0.85 |
RUB | 1 | 3.874 | -0.0 |
Իտալիա
Մեծ յոթնյակի երկրներից մեկը` Իտալիան, աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներից է:
Երկրի հրաշալի բնությունն ու կլիման, պատմամշակութային հարուստ ժառանգությունը և զբոսաշրջային զարգացած ինֆրաստրուկտուրան գրավում են հազարավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից:
Թունիս
Թունիսն աշխարհի հնագույն հանգստավայրերից է: Թունիսն այժմ մեզ է ներկայանում ավազե լողափի ավելի քան հազար կիլոմետր երկայնքով, բարձրակարգ ծառայություններ ու զարգացած ենթակառուցվածք ունեցող հարյուրավոր հյուրանոցներով, առողջարար SPA կենտրոններով ու բուժական ջրի աղբյուրներով, ինչպես նաև հարյուրավոր պատմական հուշարձաններով:
Ֆրանսիա
Ֆրանսիան հսկայական մշակութային ժառանգությամբ երկիր է, որտեղ հաճախ փոքրիկ գյուղերն անգամ պատմության ու մշակույթի կենդանի թանգարաններ են` բաց երկնքի տակ: Երկրի մշակութային սիրտը իհարկե աղմկոտ և խառը Փարիզն է, որը ամեն տարի բառացիորեն հեղեղված է միլիոնավոր զբոսաշրջիկներով:
Եգիպտոս
Եգիպտոսը գտնվում է հյուսիսային Աֆրիկայում: Հյուսիսից երկիրը ողողում են Միջերկրական ծովի, իսկ արևելքից` Կարմիր ծովի ջրերը: Աշխարհում չկա մեկ այլ քաղաք, որտեղ գտնվեն այսքան շատ պատմական հուշարձաններ, քաղաքը հանդիսանում է աշխարհի հնագույն հուշարձանների մեկ երրորդը: Այստեղ են գտնվում հնագույն Ամոնի տաճարի փլատակները:
Արաբական Միացյալ Էմիրություններ
Հնագույն մշակույթով և պատմությունով երիտասարդ պետություն: Կլիմայի առանձնահատկությունները թույլ են տալիս հանգստանալ ծովի ափին անգամ ձմռանը: Իսկ ամենաժամանակակից ծովափնյա հյուրանոցներն առաջարկում են զբոսաշրջիկներին լողավազաններ, հարմարավետ հյուրանոցային պայմաններ, որոնք կահավորված են բոլոր անհրաժեշտ պարագաներով: